Այս տարվա հունվարին ինքնաթիռով «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել և չի վերադարձել 3 հազար 831 ուղևոր
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Այս տարվա հունվարին ինքնաթիռով Հայաստանի «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել և չի վերադարձել 3 հազար 831 ուղևոր: Այս մասին «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալներից:
Անցած տարի նույն ժամանակահատվածում ինքնաթիռով Հայաստանից մեկնած և չվերադարձածների թիվը կազմել էր 1029 ուղևոր: Նշենք, որ վերջին տարիներին ինքնաթիռով մեկնող-ժամանողների թիվը արտագաղթի ընդամենը մի փոքր մասն է արտացոլում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: