ՌԴ պաշտպանության նախարարը երախտագիտություն է հայտնել Երևանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ընդունելով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ղեկավարած պատվիրակությանը, իր խոսքում շեշտել է, որ Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի հուսալի դաշնակիցն ու գործընկերը Հարավային Կովկասում։
Նա երախտագիտություն է հայտնել Երեւանին՝ Սիրիային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։ «Ցանկանում եմ հայտնել երախտագիտությունս։ Դուք առաջինն արձագանքեցիք մեր կոչին՝ կապված Սիրիայի խաղաղ բնակիչներին օգնելու հետ»,- ասել է Շոյգուն։
Նա նաեւ հորդորել է ՀՀ Պնախարարին՝ արագացնել Մեծ հայրենականին մասնակցած հայ զինվորականների լուսանկարների փոխանցումը՝ Հայրենասերների պուրակում զետեղելու համար։
Մանրամասն` թերթի այսօրվա համարում: