Տեխասում տատիկը պաշտպանվել է կողոպտիչներից թոռնիկի սկուտերի օգնությամբ
Տեխասում տատիկը պաշտպանվել է կողոպտիչներից թոռնիկի սկուտերի օգնությամբ: Ինչպես հաղորդում է AP-ը, Արեթա Կարդինալն ու նրա ամուսին Ջոզեֆ Նելսոնը հարձակման են ենթարկվել իրենց տան հարեւանությամբ: Նրանց մոտեցել է երկու տղամարդ՝ ծաղրածուի դիմակով, իսկ ձեռքերում՝ դանակ բռնած: Նրանցից մեկը մոտեցրել է դանակը Նելսոնի կոկորդին, սակայն տղամարդը խլել է զենքը հանցագործից, երբ Արեթան վերցրել է թոռնիկի սկուտերն ու հարվածել դրանով երկրորդ հանցագործին:
Կողոպտիչները փորձել են փախչել, սակայն զույգը հետապնդել է հանցագործներին եւ սկուտերով կոտրել նրանց ավտոմեքենան: Նրանք երկուսն էլ ձերբակաալվել են: