Սպանված սաուդյան լրագրողի հարսնացուն հույս ունի, որ մարդասպանները կպատժվեն
Սպանված սաուդյան լրագրող Ջամալ Խաշոգջիի հարսնացուն հույս ունի, որ նրա մարդասպանները կպատժվեն: Նա խնդրել է եվրախորհրդարանի պատգամավորներին եւ ամերիկյան կոնգրեսականներին ուշադրությամբ հետևել այդ գործին, հաղորդում է AP-ը:
Հաթիջե Չենգիզը լրագրողի մասին գրքի շնորհանդեսին ելույթ ունենալիս նշել է նաեւ, որ համարում է, որ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը «խղճով է», և նա կաջակցի Թուրքիային Խաշոգջիի սպանությունը բացահայտելու հարցում:
Նախօրեին, ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ագնես Քալլամարը հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիան խաթարել է Թուրքիայի ջանքերն՝ ուղղված Խաշոգջիի մահվան հետաքննությանը, որը նա անվանել էր «դաժան և կանխամտածված սպանություն»: