Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Արցախ է ժամանել
Փետրվարի 8-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։
Արարատ Միրզոյանին «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի մոտ դիմավորել է ԱՀ Ազգային ժողովի ղեկավար Աշոտ Ղուլյանը:
Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Արցախի Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի նախագահի, խմբակցությունների և մշտական հանձնաժողովների ղեկավարների, պատգամավորների հետ: