Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ-ի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ
Շարունակվում է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն: Փետրվարի 8-ին պաշտպանության նախարարը հանդիպել է նաև ՌԴ-ի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմատեխնիկական բնույթի հարցերի լայն շրջանակ։ Նախարար Մանտուրովը գոհունակություն է հայտնել համատեղ ծրագրերի իրականացման բարձր մակարդակի և երկկողմ համագործակցության համար։ Դավիթ Տոնոյանը շեշտել է, որ հարկավոր է ավելի խորացնել ձեռքբերումները: