Մեզ չի միավորել հայկական արյունը. Տիգրան Քեոսայանը՝ Մարգարիտա Սիմոնյանի հետ ամուսնության մասին
Հայտնի ռուս կինոռեժիսոր, հեռուստատեսային հաղորդավար, հայկական ծագում ունեցող Տիգրան Քեոսայանը մեկնաբանել է իր ամուսնությունը RT գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հետ:
«Ես միշտ հումորով եմ վերաբերվել նրան, ինչ ասում էին. ամուսնությունը պետք է հայրենակցիդ հետ լինի: Ո´չ, իհարկե: Ես 21 տարի ապրել եմ Ալյոնայի (Խմելնիցակայա) հետ: Հավանաբար, դա վերաբերում է որոշակի ապրելակերպի (չնայած մենք մեծացել ենք տարբեր վայրերում և ունենք տարիքային նման մեծ տարբերություն` 14 տարի):
Ես ծնվել և մեծացել եմ Մոսկվայում, իսկ նա Կրասնոդարի երկրամասում: Արդյունքում ստացվում է մի ապրելակերպ, ինչպիսին ունեն ծնողներս. նա գիտի, թե ինչպես եմ ես ապրել` որպես երեխա: Ռիտան (Մարգարիտա-խմբ.) ոչինչ չի անում դրա համար, նա պարզապես գոյություն ունի, բայց ստացվում է, որ վերադարձա իմ մանկություն»,- պատասխանել է Քեոսայանը «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ին տված հարցազրույցում այն հարցին, թե արդյո՞ք «հայկական արյունն» է դրդել ամուսնության:
Տիգրան Քեոսայանը, պատասխանելով հարցին, թե արդյոք Սիմոնյանի հետ «հայկական մեծ հարսանիք» են արել, ասել է, որ ոչ մի հարսանիք էլ չի եղել: