Վրաստանում բացվում է «Ազատ Ռուսաստան» հիմնադրամի ներկայացուցչությունը
Վրաստանում բացվում է «Ազատ Ռուսաստան» հիմնադրամի ներկայացուցչությունը: Այս ոչ կառավարական կազմակերպությունը ավելի քան չորս տարի առաջ հիմնվել է ռուս ներգաղթյալների կողմից Վաշինգտոնում: Այս հարթակը տեղեկացնում է միջազգային քաղաքական գործիչներին, ԶԼՄ-ներին և հասարակական գործիչներին Ռուսաստանում տիրող իրական իրավիճակի մասին: Այս մասին գրում է apsny.ge-ն:
Հիմնադրամի խորհրդի նախագահների կազմում են ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի գծով նախկին օգնական Դեվիդ Քրամերը, Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Յան Քելլին, «Բաց Ռուսաստան» շարժման փոխնախագահ և Բորիս Նեմցովի հիմնադրամի ղեկավար Վլադիմիր Կարա-Մուրզա Կրտսերը և այլք:
Հիմնադրամը ստեղծվել է Ղրիմում և Դոնբասում տեղի ունեցող իրադարձություններից հետո: Այն ժամանակ հիմնադիրները հասկացան, որ պահանջ կա հասկանալու՝ ինչ է կատարվում Ռուսաստանում: Կազմակերպության փոխնախագահ Գրիգորի Ֆրոլովի խոսքերով` 2014թ. ՌԴ-ից մեկնել են մեծ թվով քաղաքացիներ, որոնց թվում կան նախկին քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ, մարդիկ, ովքեր հստակ հասկանում էին՝ ինչ կարելի է անել ռուսական քաղաքականության հետ: Այս փաստարկների միավորումը դարձավ հիմք ոչ կառավարական կազմակերպության հիմնադրման համար:
Մոսկվային, իհարկե, նման հարթակների ստեղծումը չի ուրախացնում: