Հայաստանի հավաքականի պաշտպանը տեղափոխվեց «Լոռի»
Հայաստանի հավաքականի պաշտպան Հայկ Իշխանյանը համալրել է Վանաձորի «Լոռի»-ի շարքերը:
Իշխանյանը պայմանագիր է կնքել մինչև մրցաշրջանի ավարտ՝ ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ:
29-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Միկա»-ում, «Ալաշկերտ»-ում, «Իմպուլս»-ում և «Գանձասար-Կապան»-ում: Ընդհանուր առմամբ, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում անցկացրել է 142 հանդիպում, խփել 7 գոլ և կատարել գոլային 4 փոխանցում: