Արմեն Փամբուխչյանը միաձայն ընտրվեց Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը այսօր՝ փետրվարի 8-ին, հրավիրել էր առաջին արտահերթ նիստը։
Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, ընտրված «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից տեղեկացրեց, որ հանձնաժողովի անդամներով նախորդ ուրբաթ օրը ոչ ֆորմալ հանդիպում արդեն ունեցել են, որովհետեւ աշխատանքները կազմակերպելու համար չէին կարող սպասել այս նիստին։
Նիստի օրակարգում էր հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը։ Հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը։ Հանձնաժողովի նախագահը ներկայացնելով տեղակալին, ասաց, որ բարձր է գնահատում նրա նախորդ գործունեությունը տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարարի պաշտոնում։
Նիստի ժամանակ հաստատվեց նաեւ հանձնաժողովի աշխատակարգը։