Արարատ Միրզոյանի այցն Արցախ կլինի խիստ համեստ և հնարավորինս խնայողական
ժամանակ օրաթերթը գրում է.«Մյուս շաբաթ Արցախ է մեկնելու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Նախկինում ԱԺ նախագահների Արցախի Հանրապետություն այցերը, հատկապես առաջին, բավական ներկայացուցչական էին, դրանց կազմում ընդգրկված էին լինում խորհրդարանական տարբեր խմբակցություններ ներկայացնող մի քանի պատգամավորներ, քանի որ ՀՀ և ԱՀ խորհրդարանները իրար հետ հարաբերվում են ոչ թե բարեկամական խմբերի, այլ միջխորհրդարանական հանձնաժողովների մակարդակով:
Այս անգամ ԱԺ նախագահի առաջին այցը լինելու է խիստ համեստ և հնարավորինս խնայողական»,-գրում է թերթը:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում.