Ի՞նչ է ուզում բրիտանական կինոակադեմիան «Բոհեմյան ռապսոդիա»-ի ռեժիսորից
Բրիտանական կինոակադեմիան ջնջել է «Բոհեմյան ռապսոդիա» ֆիլմի ռեժիսոր Բրայան Սինգերի անունն իրենց մրցանակի հավակնորդների ցուցակից:
Կազմակերպության պատասխանատուները տեղեկացրել են, որ ռեժիսորն այլևս չի նշվում որպես ֆիլմի համահեղինակ, իսկ ֆիլմը շարունակում է մնալ «Լավագույն բրիտանական ֆիլմ» մրցանակի հավակնորդ:
Բանն այն է, որ ռեժիսորը մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ: 4 տղամարդ զանգվածային լրատվամիջոցներին պատմել են, որ դեռ անչափահաս տարիքում ենթարկվել են Բրայանի կողմից սեռական ոտնձգության: Բրայանն այդ ամենը գնահատել է որպես զրպարտանք:
Հիշեցնենք, որ «Բոհեմյան ռապսոդիա»-ն շահել է «Ոսկե գլոբուս»՝ «Լավագույն դրամա» անվանակարգում: