Կանադացի դիվանագետները դատական հայց են ներկայացրել կառավարության դեմ՝ Կուբայում հիվանդություն ձեռք բերելու համար
Կանադացի գիտնականները, որոնք Կուբայում գտնվելու ընթացքում «խորհրդավոր» հիվանդություն են ստացել, դատի են տալիս Կանադայի կառավարությանը՝ հայտնում է AP-ն։
Կանադան հաստատել է, 2017թ․ սկսած, առողջության հետ կապված անբացատրելի խնդիրների 14 դեպքը։
Հինգ դիվանագետներ իրենց հայցով 28 մլն կանադական դոլար են պահանջել՝ որպես փոխհատուցում այն բանի, որ կառավարությունն իրենց չի կարողացել պաշտպանել, թաքցրել է կարեւոր տեղեկատվությունը եւ նվազեցրել վտանգների լրջությունը։
Կանադայի կառավարությունը խոստովանել է, որ Հավանայում դիվանագետների ընտանիքներից 9 մեծահասակներ եւ 5 երեխաներ ձեռք են բերել անսովոր հիվանդություն, ինչի հետ կապված՝ կառավարությունը հետ է կանչել դեսպանության աշխատակիցների մի մասին։
Կուբան կտրականապես հերքում է իր մասնակցությունն այդ միջադեպերին։