2018թ. հունվար-դեկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5.8%. ԱՎԾ
2018թ. հունվար-դեկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը 5.8%-ով աճել է 2017թ. հունվար-դեկտեմբերի նկատմամբ: Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշների՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 4.3%-ով, շինարարության ծավալը՝ 4.5%-ով, առևտրի շրջանառությունը՝ 8.7%-ով:
Աճել է նաև սպառողական գների ինդեքսը՝ 2.5%-ով, միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 3.8%-ով: Իսկ արտաքին առևտրաշրջանառությունը 2018թ. աճել է 16.4%-ով, մասնավորապես արտահանումը՝ 7.8%-ով, իսկ ներմուծումը՝ 21.1%-ով: