«Ինտերի» հարձակվողը` մադրիդյան ակումբների նշանառության տակ
Մաուրո Իկարդին կարող է ամռանը տեղափոխվել Իսպանիա:
25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են մադրիդյան ակումբները` «Ռեալն» ու «Աթլետիկոն»:
Արգենտինացու գործող պայմանագրի ժամկետը «ներաձուրիների» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը: Ավելի վաղ իտալական ակումբի ղեկավարությունն ու ֆուտբոլիստի գործակալը հայտարարել էին, որ կողմերի միջև նոր պայմանագիր է կնքվելու:
Ընթացիկ մրցաշրջանում Իկարդին մասնակցել է Ա Սերիայի 19 խաղի` դառնալով 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: