Փաշինյանը ողջունել է Մակրոնի որոշումը՝ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին Էմանուել Մակրոնի հայտարարությանը:
Նիկոլ Փաշինյանը Twitter-ի միկրոբլոգում ողջունել է Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարելու մասին:
«Դա համերաշխության և մարդու իրավունքները պաշտպանելու ու զանգվածային վայրագությունները կանխելու վճռականության հզոր դրսևորում է»,- գրել է Փաշինյանը: