2018թ. պակասել է թե՛ ծնվածների, թե՛ մահացածների թիվը. ԱՎԾ
2017թ.-ի համեմատ 2018թ.-ին ՀՀ-ում բնական հավելաճը կազմել է 3%: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների`2018թ. Հայաստանում ծնվածների թիվը կազմել է 36 հազ. 502, ինչը 2017թ. համեմատ պակաս է 1 198 ծննդով կամ 3.2%-ով: Մեռելածինների թիվը կազմել է 632, ինչը 2-ով պակաս է նախորդ տարվա համեմատ: 5.6%-ով պակասել է նաև մահացածների թիվը և կազմել 25 հազ. 645 դեպք:
2018թ. հունվար-դեկտեմբերին պակասել է ինչպես ամուսնությունների, այնպես էլ ամուսնալուծությունների թիվը՝ համապատասխանաբար 2.6%-ով և 3.1%-ով: