Հայտնի են աշխարհի ամենաթանկ տեսարժան վայրերը
Մասնագետները կազմել են աշխարհի ամենաթանկ վայրերի ցուցակը, գրում է Daily Mail-ը:
Վարկանշային աղյուսակում վերլուծաբանները գնահատել են 20 ամենաշատ այցելվող վայրերից 1.5 կմ հեռավորության վրա գտնվող անշարժ գույքի արժեքները:
Օրինակ Hollywood-ի հայտնի ցուցանակի հարևանությամբ ապրողները պետք է վճարեն 1.5 միլիոն դոլար, ինչը Լոս Անջելեսի այլ հատվածներում անշարժ գույքի միջին գնից 1057%-ով բարձր է:
Երկրորդ հորիզոնականում է Դուբայում գտնվող Բուրջ Խալիֆայի երկնաքերը, դրա հարակից տարածքում ապրելը կարժենա 1 միլիոն դոլար:
Եռյակն ամփոփել է Վաշինգտոնի կոթողը, որը տեղակայված է Սպիտակ տան մոտակայքում, այն արժե 2․5 միլիոն դոլար:
Աղյուսակում եղել են նաև Սիդնեյի օպերային թատրոնը, Էյֆելյան աշտարակը, Սան Ֆրանցիսկոյի ոսկե դարպասները, Բիգ Բենը և այլն: