Վարչապետը ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունները միաձուլելու որոշում է ընդունել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել, որի համաձայն՝ ՀՀ կառավարության առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունները միաձուլվում են՝ դառնալով մեկ՝ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը։