Վերակենդանացման բաժանմունքների ծանրաբեռնվածության պատճառով հոսպիտալացումների մերժման հարցը կլուծվի
«Հիմք ընդունելով վերջին ժամանակաշրջանում շտապ օգնության ծառայության և բնակչության կողմից ստացվող ահազանգերը` վերակենդանացման բաժանմունքներում մահճակալային ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ հոսպիտալացումների մերժման վերաբերյալ, այսօր ստորագրել եմ հրաման, որի համաձայն՝ այսուհետ վերակենդանացման կամ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակների գործունեության լիցենզիա ունեցող և տվյալ տեսակի ծառայությունների վերաբերյալ պետական պատվերի պայմանագրեր կնքած բժշկական կազմակերպությունները յուրաքանչյուր օր վերակենդանացման ծառայության մահճակալների առնվազն 10%-ը նախատեսելու են շտապբուժօգնության կողմից տվյալ բուժհիմնարկ տեղափոխված պացիենտների համար»,- այս մասին ֆեյսբուքյան իր գրառմամբ տեղեկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարարի խոսքերով՝ նաև հստակ կանոնակարգվել է շտապօգնության մեքենայի
ժամանումից հետո պատասխանատու մասնագետների և աշխատակիցների գործառույթների և պատասխանատվության մեխանիզմը` անհարկի հոսպիտալացումներից խուսափելու նպատակով: