Լուրերը, թե նախագահի աշխատակազմում ոմանց համոզում են աշխատանքից ազատվելու դիմում գրել, չեն համապատասխանում իրականությանը. հայտարարություն
Ի պատասխան որոշ ԶԼՄ-ներում շրջանառվող այն լուրերի, թե իբր Հանրապետության նախագահի աշխատակազմում օպտիմալացման գործընթաց է սկսվել, և ոմանց համոզում են աշխատանքից ազատվելու դիմում գրել, հայտարարում ենք, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
Այս մասին ասվում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հայտարարության մեջ:
«Հանրապետության նախագահի աշխատակազմը մշտապես առաջնորդվել է և
առաջնորդվում է արդյունավետ կառավարման և սոցիալական պատասխանատվության
սկզբունքով՝ կարևորելով ու գնահատելով յուրաքանչյուր աշխատակցի կատարած
աշխատանքը:
Ավելին, հանրապետության նախագահի աշխատակազմում համապատասխան ընթացակարգով շարունակվում է թափուր հաստիքների համալրման գործընթացը:
Հորդորում ենք մեր գործընկերներին` զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող լուրերի տարածումից»,- ասված է հայտարարության մեջ: