Հայաստանի նախագահի աշխատակազմը հերքում է օպտիմալացման մասին ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը
Ի պատասխան որոշ ԶԼՄներում շրջանառվող այն լուրերի, թե իբր Հանրապետության նախագահի աշխատակազմում
օպտիմալացման գործընթաց է սկսվել, և ոմանց համոզում են աշխատանքից ազատվելու դիմում գրել, հայտարարում
ենք, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանրապետության նախագահի աշխատակազմը մշտապես առաջնորդվել է և առաջնորդվում է արդյունավետ կառավարման և սոցիալական
պատասխանատվության սկզբունքով՝ կարևորելով ու գնահատելով յուրաքանչյուր
աշխատակցի կատարած աշխատանքը:
Ավելին, հանրապետության նախագահի աշխատակազմում համապատասխան ընթացակարգով շարունակվում է թափուր հաստիքների համալրման գործընթացը:
Հորդորում ենք մեր գործընկերներին` զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող լուրերի տարածումից: