Կներեք, որ չկարողացա ավելին անել գովազդելու մեր թիմը. Ավետիք Էլոյանի գրառումը
Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Էլոյանը գրառում է արել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, որում անդրադարձել է իր՝ պաշտոնից ազատվելու շուրջ խոսակցություններին։
«Սիրելի ընկերներ, որպեսզի բոլորին առանձին չպատասխանեմ, որոշեցի այստեղ
գրառում կատարել: Նախ և առաջ, շնորհակալություն բոլորին արձագանքելու համար: Շատ զգացված եմ, բայց համարում եմ, որ սա դեռ սկիզբն է՝ կառուցելու գործում տոկունությունը ամենակարևոր հատկանիշն է: Եվ մենք դեռ կարևոր ճանապարհ ունենք անցնելու: Անչափ շնորհակալ եմ Քաղաքաշինության կոմիտեի ողջ անձնակազմին: Ձեր կուտակած գիտելիքները իմ համար հարուստ աղբյուր և վստահելի գործիք էին: Կներեք, որ չկարողացա ավելին անել գովազդելու մեր թիմը, պարզապես երբ ընտրությունը գործ անելու եւ PR-ով զբաղվելու մեջ է, ես միշտ (ինչպես և դուք) նախընտրում եմ աշխատանքը: Հուսով եմ, որ հաջորդ ղեկավարը կգնահատի ոչ միայն ձեզանից յուրաքանչյուրի արժանիքները, այլև կգիտակցի ոլորտի կարևորությունը երկրի զարգացման և արդյունավետ կառավարման համար: Ես Երևանում եմ և չեմ նախատեսում մեկնել: Հայաստան վերադառնալու իմ ցանկությունը շատ ավելի մտածված էր և Քաղաքաշինության կոմիտեն ղեկավարելու առաջարկը ընդամենը լավ առիթ էր: Թե ինչ եմ անելու ապագայում՝ որոշվում է հիմա»,– գրել է Էլոյանը:
Ավելի վաղ, մամուլում հրապարակումներ էին եղել, որ հունիսին՝ հեղափոխությունից հետո նոր իշխանության հրավերով Հաայստան վերադարձած և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ նշանակված ամերիկահայ Ավետիք Էլոյանն ազատվել է աշխատանքից ամանորյա հանգստի պատճառով. վարչապետը ներքին հրահանգ
էր տվել կառավարության անդամներին՝ Ամանորն անցկացնել Հայաստանում: Սակայն
էլոյանը մեկնել է ԱՄՆ՝ այնտեղ բնակվող իր ընտանիքի հետ անցկացնելու տոները: