Հարկադիր կատարման ծառայությունում քննարկել են Գևորգ Գորգիսյանի հեղինակած օրենքի նախագծի դրույթները
ՔաղաքականՓետրվարի 6-ին Հարկադիր կատարումն ապահովող ծառայութունում կայացել է ՀՀ
գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի, ՀՀ
ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի և Հայաստանի բանկերի միության գործադիր
տնօրեն Սեյրան Սարգսյանի հանդիպումը: Աշխատանքային քննարկմանը ներկա են
գտնվել նաև ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ կենտրոնական բանկի,
ինչպես նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները:
Աշխատանքային հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են Գևորգ Գորգիսյանի հեղինակած՝ ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի դրույթները: Մասնավորապես՝ օրենսդրական նոր նախագծով նախատեսվող՝ հարկադիր կատարողների կողմից պարտապանի դրամական միջոցների վրա արգելանքի կիրառման և վերացման
հետ կապված հարցերը: