Մեղադրանք է առաջադրվել՝ համագյուղացուց գողություն կատարելու համար
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Նոր Արտամետ գյուղում համագյուղացուց գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել նույն գյուղի 23-ամյա բնակչին:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2017 թվականի օգոստոս ամսին, Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղի բնակիչը՝ ծնված 1995թ., ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, անցնելով համագյուղացուն պատկանող տնամերձի ցանկապատի վրայով, մուտք է գործել հողամասի տարածք, որից հետո բաց պատուհանից մտել է պահեստարան հանդիսացող վագոն տնակ, որտեղից կատարել է հափշտակություն՝ պատճառելով զգալի չափերով գույքային վնաս:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 23-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: