ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Լիլիթ Ղազանչյանը
Սույն թվականի փետրվարի 6-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց իրավաբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Ղազանչյանը:
Լիլիթ Ղազանչյանը ծնվել է 1982թ-ին` Երեւանում: 2008թ-ին ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի մագիստրատուրան, մասնագիտացումը` իրավագիտություն: 2015թ-ին ստացել է իրավագիտության թեկնածուի գիտական աստիճան:
Լիլիթ Ղազանչյանը 3 մենագրության, 27 գիտական հոդվածի հեղինակ է: Նա Հայ-ռուսական համալսարանի 063 Իրավագիտության մասնագիտական խորհրդի անդամ է, ինչպես նաեւ «Юридический факт» научный юридический журнал (ՌԴ ) ամսագրի խմբագրական խորհրդի անդամ է: