Հայաստանն արդեն 11 ուղեգիր է ապահովել Եվրոպական խաղերում
Մինսկում հունիսի 21-30-ը կայանալիք երկրորդ Եվրոպական մարզական խաղերում Հայաստանն արդեն ապահովել է 11 ուղեգիր, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Բելառուսի մայրաքաղաքում հանդես կգան հայ սամբիստները (5 տղամարդ, 1 կին), մեկական հեծանվորդ, բռնցքամարտիկ, հրաձիգ և կանոէի երկու թիավարներ:
Վարկանիշային մրցաշարերում ուղեգրերը կվիճարկվեն մինչեւ 2019թ. ապրիլի 14-ը: Ուղեգրեր են ակնկալվում նաեւ ըմբշամարտ, մարմնամարզություն, ձյուդո, բադմինթոն, հրաձգություն ու հեծանվային սպորտ մարզաձեւերի ներկայացուցիչներից:
Որոշ մարզաձևերում (սամբո, կանոէ և այլն) ուղեգրերն անվանական չեն և Խաղերի մասնակիցներին կորոշեն համապատասխան մարզչական խորհուրդները: