Դա աղետ է. Սաակաշվիլին` Լարսին այլընտրանքային ճանապարհ տրամադրելու միջազգային պայմանագրի մասին
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեկնաբանել է Աբխազիայի և Հարավային Օսիայի տարանցմամբ Վրաստանի և Ռուսաստանի միջև նոր անցակետերի բացման վերաբերյալ համաձայնագրի նախապատրաստական փուլի ավարտը:
«2012-ին իմ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն` անցակետեր տեղադրվելու էին բացառապես մեր`միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Իվանիշվիլիի այս կապիտուլյացիան վրացական պետականության համար երկարատև աղետալի հետևանքներ կունենա», – գրել է Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում:
Ռուսաստանի և Վրաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը ներառում է անցակետերի բացում և պահակակետերի զետեղում Աբխազիայում և Հարավային Օսիայում: Այդ աշխատանքների կազմակերպման պարտավորությունը դրված է երրորդ կողմի՝ շվեյցարական SGS ընկերության վրա: