Արմավիրում այրվել է տան տանիք (թարմացված)

Օգոստոսի 3-ին, ժամը 12.20-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է Գ.Նժդեհի փողոցի տներից մեկի տանիքը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.07-ին, մարվել՝ 13.45-ին: Այրվել է Ն.Գ.-ին պատկանող տան տանիքն ամբողջությամբ (120 քմ):