Տնտեսական գործունեության հնարավորությունների ընդլայնումը՝ կառավարության համար 1 խնդիր
Գործադիրի այսօրվա նիստում քննարկվել է կառավարության ծրագիրը, որի մեջ առաջիկա 5 տարվա աշխատանքների համար ամփոփված է 4 խնդիր․
Տնտեսական գործունեության հնարավորությունների ընդլայնումը,
Պետական կառավարման արդյունավետության բարձրացումը,
Մարդկային ներուժի զարգացումը,
Հուսալի ենթակառուցվածքների զարգացումը և հասանելիության ընդլայնումը։
Առաջին խնդրի՝ տնտեսական գործունեության հնարավորությունների ընդլայնման համար նախատեսված են նաև ենթախնդիրներ․
ձեռնարկատիրության, ձեռներեցության, նորարարության խթանումը, աշխատանքի, ստեղծարարության քաջալերումը՝ նաև ֆինանսական միջոցների հասանելիությունը բարձրացնելու միջոցով,
պետական կարգավորումների առավելագույն պարզեցումը, դրանցով պայմանավորված բիզնեսի համար ժամանակային և ֆինանսական բեռի նվազեցումը,
գործարարության համար խոչընդոտ հանդիսացող կարգավորումների վերացումը, հարկային և մաքսային քաղաքականության պարզեցումը,
ներդրումային միջավայրի բարելավումը, մասնավոր ներդրումների աճը,
մասնավոր ձեռնարկատիրական գործունեության համար նպաստավոր պայմանների ստեղծումը, կապիտալի լիարժեք պաշտպանությունը,
արտաքին շուկաներին ինտեգրված տնտեսությունը՝ արտահանման ծավալների շարունակական աճը,
հասցեական քաղաքականությամբ և տարբերակված մոտեցումների կիրառմամբ Երևանից դուրս գործարար համայնքի զարգացումը: