Երևանում քաղաքացին վրաերթի է ենթարկվել հետիոտնի համար նախատեսված վայրով անցնելիս
Երևանում, այսօր՝ փետրվարի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 10։00-ի սահմաններում Opel մակնիշի 35 ՍQ 758 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում՝ 1033 զորամասի դիմաց, հետիոտնի համար նախատեսված վայրում, վրաերթի է ենթարկել հետիոտնին։
Shamshian.com-ի փոխանմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն վրաերթի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին վիրավորին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն, որից հետո վարորդը բժիշկների հետ մեկնել է հիվանդանոց։