Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմակիցները հաջորդ կադրին են առաջ բերում
«Իրավունք» թերթը գրում է.
«ՀԱԿ վարչության անդամ, Հայ Ազգային Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանին, որպես վարչապետի խոսնակ, բարեհաջող տեղավորելով նոր կառավարությունում, հիմա էլ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմակիցները հաջորդ կադրին են «առաջ բրթում»:
Իշխանական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ լևոնականները Նիկոլ Փաշինյանին փորձում են համոզել, որ ՀՀ ռազմական նախկին դատախազ, ԱԺ հինգերորդ գումարման ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը պետք է պաշտոն ստանա, և ամենաքիչը նա կարող է լինել ՀՀ գլխավոր դատախազ:
Վերջիններիս կարծիքով՝ «Մարտի 1-ի» գործով նա կարող է օգտակար լինել Ն. Փաշինյանին, որպեսզի հանկարծ իրադարձությունների անիվը հակառակ ուղղությամբ չպտտվի և իրենց համար ոչ ցանկալի արդյունք չունենա:
Սակայն այս գաղափարն այդքան էլ Ն. Փաշինյանի սրտով չէ, նա համոզված է, որ Ջհանգիրյանի դեպքում հանրությունը կհիշի ոչ միայն լևոնական անցյալը, այլ նաև վերջինիս դատախազ աշխատած տարիների աղմկոտ գործերը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: