Սերժ Թանկյանն ու նրա կինը Հայաստանում օգնություն են ցուցաբերել 200-ից ավելի կարիքավոր ընտանիքի
Ամերիկահայ հայտնի երաժիշտ, «System of a Down» խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը և նրա կինը` Անժելան, Հայաստանում 200-ից ավելի կարիքավոր ընտանիքի են օգնել:
«Արդեն մի քանի տարի Սերժ Թանկյանը և նրա կինը՝ Անժելան, մի քանի կազմակերպությունների հետ իրականացնում են բարեգործական ծրագրեր, որոնք ուղղված են Հայաստանում աղքատության հաղթահարմանը»,- նշված է տարածված մամլո հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հերթական բարեգործական ակցիան իրականացվել է այս ձմռան ընթացքում: 200-ից ավելի ընտանիքներ ստացել են երեքամսյա պարենային օգնություն: