Հռոմի պապը ԱՄԷ-ում ավելի քան 135 հազար հավատացյալի համար պատարագ է մատուցել
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիի մարզադաշտերից մեկում ավելի քան 135 հազար հավատացյալի համար պատարագ է մատուցել:
Հռոմի պապը նաև մասնակցել է միջդավանական համաժողովին: Ավելի վաղ Ֆրանցիսկոսը նաև այցելել էր Սուրբ Ջոզեֆի տաճար: Հռոմի պապը աղոթել և օրհնել է 300 ընտրված ծխական ներկայացուցիչների, ներառյալ ընտանիքների, որտեղ կան հաշմանդամություն ունեցող երեխաներ: