«Պարտեզ» ռեստորանային համալիրի զինված միջադեպի գործով հետախուզման մեջ գտնվող անձը հայտնաբերվել է
Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական գործողություններ՝ «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Հարությունյանը հայտնեց, որ քրեական գործով հետախուզման մեջ գտնվողողներից մեկը հայտնաբերվել է: Վերջինիս կալանքի վերահաստատման հարցը կքննարկվի վաղը:
Հիշեցնենք, նրան մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ (Սպանության փորձ), 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 258 հոդվածի 4-րդ մասի (Խուլիգանությունը): Այս պահին գործով մեկ անձ գտնվում է հետախուզման մեջ:
Հարությունյանը տեղեկացրեց, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել 11 անձի:
Նշենք, որ նրանցից երկուսը կալանավորված են, 5-ի դեպքում դատարանը մերժել է կանալքի միջնորդությունը, մեկ անձ գտնվում է հետախուզման մեջ, մեղադրյալներից երկուսին կալանավորելու միջնորդությունը դատարանը քննելու է այսօր: Իսկ հետախուզման մեջ գտնվող անձի կալանքի վերահաստատման հարցը կքննվի վաղը:
Ինչպես տեղեկացրել էինք, փետրվարի 4-ին, ժամը 20.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց է դիմել մի քաղաքացի: Պարզվել է, որ վերջինս հետախուզման մեջ էր: