«Զիբիլիքսի» գործով նոր զարգացումներ են լինելու
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«2017թ Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ օգտին ընտրակաշառք բաժանելու` «Զիբիլիքսի» անունը ստացած հայտնի քրեական գործով մեղադրյալները՝ ՀՀԿ Արաբկիրի կառույցի ղեկավար Հրայր Անտոնյանն ու ևս 8 հոգի, պատժվեցին 2,5-ական միլիոն դրամ տուգանքով:
Միայն թե նկատենք` այս գործը նախկին իշխանությունների օրոք կոծկվել էր և վերաբացվեց թավշյա հեղափոխությունից հետո: Բայց արի ու տես, որ հիմա էլ պետության դեմ հանցանք կատարելու՝ ընտրակաշառք բաժանելու մեջ մեղադրվողները բավական մեղմ պատժի արժանացան:
Քանի որ մեղադրող կողմը պահանջում էր 3 տարվա ազատազրկման դատապարտել նրանց, «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվեց՝ արդյոք կբողոքարկեն դատավճիռը` պահանջելով կալանավորել նրանց: Սակայն երեկվա դրությամբ դեռ որոշում չէին կայացրել, դատավճիռը ստանալուց և ծանոթանալուց հետո կորոշեն:
Նկատենք, որ ՀՔԾ-ում էլ այս գործի անջատված մասով քննություն է ընթանում պարզելու կազմակերպիչներին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում