Իշխանությունը կառավարության կառուցվածքը կփոխի փուլային սկզբունքով. 1-ին փուլում չեն նշանակվի նախարարներ, ապա կկրճատվեն աշխատակազմերը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանի իշխանությունները որոշել են կառավարության կառուցվածքը օպտիմալացնել փուլային սկզբունքով:
Առաջին փուլում չեն նշանակվի նախարարներ, և դրանք կղեկավարեն նախարարի առաջին տեղակալները՝ փաստացի նախարար, հետո դանդաղ, բայց հաստատուն կկրճատեն աշխատակազմը, մինչև որ նախարարությունից այլևս ոչինչ չմնա:
Սա արվում է հանրային դժգոհությունը ինչ-որ կերպ մեղմելու նպատակով»:
Մանրամասն ՝ թերթի այսօրվա համարում