Արտասահմանյան կապիտալի մաքուր ներհոսքը Սաուդյան Արաբիայի շուկա ռեկորդային մակարդակի է հասել
Արտասահմանյան կապիտալի մաքուր ներհոսքը Սաուդյան Արաբիայի շուկա 2019թ․ հունվարին ռեկորդային մակարդակի է հասել, քանի որ երկրի ֆոնդային շուկան համաշխարհային առաջատար ինդեքսներում ներառելու հետ կապված լավատեսությունը գերազանցել է ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետ կապված մտահոգությունները՝ գրում է Bloomberg-ը։
Ընդհանուր առմամբ, Սաուդյան Արաբիայի բաժնետոմսերում Պարսից ծոցի սահմաններից դուրս երկրներից մաքուր ներդրումները կազմել են 4,4 մլրդ ռիյալ (1,17 մլրդ դոլար), ինչը 2015 թվականից ի վեր դիտարկումների ընթացքում առավելագույնն է։
MSCI Inc. եւ FTSE Russell ինդեքսների պրովայդերներն առաջիկա ամիսներին սաուդյան ընկերությունների բաժնետոմսերը կներառեն emerging markets համաշխարհային առաջատար ինդեքսներում։ Սրա հետ կապված՝ միջազգային ինստիտուցիոնալ ներդրողները բարձրացնում են բաժնետոմսերի շուկայում Սաուդյան Արաբիայի դիրքերը՝ այն դեպքում, որ տեղական ներդրումային հիմնադրամները սկսել են ավելի քիչ բաժնետոմսեր գնել։