Ոստիկանները հայտնաբերել են որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Մարիաննա Իսահակյանին (տեսանյութ)
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված տեղեկություններն իրացնելով՝ ոստիկանության Թումանյանի բաժնի, Երևան քաղաքի և Լոռու մարզային վարչությունների ծառայողները համատեղ միջոցառումների արդյունքում փետրվարի 2-ին` ժամը 22:05-ին, Մարիաննա Իսահակյանին հայտնաբերել են Ախթալա քաղաքի Սարահարթ թաղամասում: