«Ալաշկերտ»-ը ոչ-ոքի խաղաց «Ակտոբե»-ի հետ
Երևանի «Ալաշկերտ»-ը Անթալիայում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում ստուգողական խաղում ուժերը չափել է Ղազախստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ «Ակտոբե»-ի հետ, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին, որը շարունակում է ապաքինվել ծնկի ծանր վնասվածքից հետո:
Հայաստանի գործող չեմպիոնները խաղն ավարտվել են ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Երևանցիների կազմում գոլի հեղինակ է դարձել Արտակ Եդիգարյանը:
«Ալաշկերտ»-ը հավաքի վերջին` երրորդ խաղում, վաղը կհանդիպի Ուկրաինայի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Մարիուպոլ»-ին: