«City of smile»-ը բարեգործական միջոցառում է կազմակերպել` օգնելու քաղցկեղով հիվանդ երեխաներին (տեսանյութ)
Փետրվարի 4-ին՝ քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը, «City of smile» կամ ժպիտների քաղաք բարեգործական հիմնադրամը, միանալով ամբողջ աշխարհում այդ օրը կազմակերպվող միջոցառումներին, կազմակերպել է միջոցառում, որի նպատակն է բարձրացնել քաղցկեղի վերաբերյալ տեղեկացվածությունը, խրախուսել հիվանդության կանխարգելումն և վաղ ախտորոշումը:
Միջոցառման ընթացքում, նախաձեռնությանը միացած 20-ից ավելի հայ դիզայներներ ցուցադրել են իրենց աշխատանքները, իսկ վաճառքից ստացված հասույթը կտրամադրվի հիմնադրամին՝ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման նպատակների համար։ Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանի վարչապետի տիկին, «City of smile» կամ ժպիտների քաղաք բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը: