Հայաստանի հավաքականից առաջարկ եղել է, բայց ինձ ավելի շատ ուրուգվայցի եմ համարում. Դիեգո Ռոսսի Մարաշլյան
«Լոս-Անջելես»-ի ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսսի Մարաշլյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում պատմել է Հայաստանի ազգային հավաքականից ստացած հրավերի մասին:
-Դուք հայկական արմատներ ունեցող ուրուգվայցի եք, ԱՄՆ-ում երկու երկիր եք ներկայացնում։ Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալու առաջարկ ստացե՞լ եք։
– Իմ հայկական արմատները գալիս են մորս կողմից, որ Հայաստանից է Ուրուգվայ եկել։ Իսկ ստացե՞լ եմ արդյոք հրավեր, թե՞ ոչ, ասեմ` այո, Հայաստանի ֆուտբոլի հավաքականից նման առաջարկ եղել է, բայց ակնհայտ է, որ ես ծնվել եմ Ուրուգվայում, ինձ ավելի շատ ուրուգվայցի եմ համարում, և իմ երազանքն է կարողանալ խաղալ Ուրուգվայի ֆուտբոլի հավաքականի կազմում: Իհարկե, շնորհակալ եմ հրավերի համար, ես խոսեցի նրանց հետ և ասացի, որ իմ նպատակն է խաղալ Ուրուգվայի հավաքականի կազմում, քանի որ ես ինձ ավելի շատ ուրուգվայցի եմ համարում, քան հայ։