Ճապոնիայում ափ է նետվել աշխարհի ամենաերկար ձուկը
Ճապոնիայում` Տոյամա ծոցի ափերին, 3.2 մետրանոց ձուկ են հայտնաբերել: Այն պատկանում է ծովատառեխների ընտանիքին, սակայն այս տեսակը չի օգտագործվում որպես սնունդ: Ձկանը իր չափերի համար անվանել են թագավորական ծովատառեխ:
Ճապոնական լեգենդներում այս չափերի ձկներին համարում են Ծովի Աստծո կողմից ուղարկված և վախենում են: Ասում են, որ դա աղետի նշան է, ցունամի է լինելու: Գիտնականները, սակայն, նշում են, որ ձկան վարքը ցունամիի հետ կապ չունի: Ըստ նրանց` հսկա ձուկը ափ է նետվել գլոբալ տաքացման հետևանքով: