«Ճնշել են, ստիպողաբար ցուցմունք են վերցրել». քաղաքացին սպառնում էր կամրջից նետվել (տեսանյութ)
Երեւանում քաղաքացին, անցնելով Դավթաշենի կամրջի եզրագիծը, սպառնացել է ցած նետվել։
«Սարքում են մեր վրա, ստիպողաբար ցուցմունք են վերցրել։ Քննչականում ապօրինաբար մեկ օր ինձ պահել են»,–բողոքում էր նա։
Նա պնդում էր՝ ճնշումներ են գործադրել իր վրա Քննչականում. «Մարդը եթե նույնիսկ հանցագործ ա, չի կարելի իր վրա ճնշում գործադրել»,- նշում էր քաղաքացին։
Դեպքի վայրում էին ոստիկանության Մաշտոցի բաժնի եւ ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի ծառայողները. նրանց հաջողվեց կանխել տղամարդու ինքնասպանության փորձը։ Նա տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: