Հրապարակվել է «Խաղալիքների պատմություն» մուլտֆիլմի 4-րդ մասի թրեյլերը (տեսանյութ)
Համացանցում հայտնվել է «Խաղալիքների պատմություն» մուլտֆիլմի 4-րդ մասի թրեյլերը. այն տեղադրված էDisney Pixar-ի յութուբյան էջում:
Սյուժեի համաձայն՝ կովբոյ Վուդին ուղևորվում է հերթական ճամփորդության: Այս անգամ նա պետք է համոզի պատառաքաղից պատրաստված խաղալիքին, որ նա ոչնչով չի զիջում ուրիշներին:
Մուլտֆիլմում նաև կհայտնվի հովվուհի Բո Պիպը, ում սիրահարված էր Վուդին: