Թոքի քաղցկեղի սկրինինգային ծրագրի շրջանակում 2019թ. շուրջ 40 հազար մարդ անվճար կհետազոտվի
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը facebook-ի իր էջում գրառում է կատարել Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա մասին.
«Փետրվարի 4-ն աշխարհում նշվում է որպես քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր: Չարորակ նորագոյացությունները ոչ վարակիչ առավել տարածված հիվանդությունների շարքին են դասվում՝ զիջելով միայն սիրտանոթային հիվանդություններին:
Ուստի՝ հիվանդության վաղ հայտնաբերման և կանխարգելման նպատակով՝ Երևանի քաղաքապետարանի կողմից 2019 թվականին նախատեսվում է Երևան քաղաքում իրականացնել թոքի քաղցկեղի սկրինինգային ծրագիր՝ համագործակցելով Երևան քաղաքի առաջատար մասնագետների հետ:
Ծրագրի ընթացքում մոտ 40 հազար շահառուի համար անվճար հիմունքներով իրականացվելու են համապատասխան գործիքային հետազոտություններ, անհրաժեշտության դեպքում նաև բժիշկ-մասնագետի խորհրդատվություն»: