Նարեկ Գուրուրյանը տեղափոխվել է ընդհանուր բանտախուց
Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի և սպանության գործով կասկածյալ Նարեկ Գուրուրյանի ինքնազգացողությունը նորմալ է, այսօր փաստաբանը հանդիպել է նրա հետ:
«Վիճակը նորմալ է, ամեն ինչ նորմալ է, իրեն տեղափոխել են ընդհանուր խուց, առաջ մենախցում էր, իսկ հիմա ութ հոգի կա այդ խցում: Դիմում էինք գրել, Նարեկի տեղը խոնավ էր, նկուղային հարկ էր, մեջքը ցավում էր, դրա համար տեղափոխեցին»,- ասաց մեր աղբյուրը:
Գուրուրյանի փաստաբանը պատրաստվում է բողոքարկել իր պաշտպանյալի կալանավորման ժամկետը երեք ամսով երկարացնելու որոշումը: Դիմումն այժմ պատրաստվում է. այն, ամենայն հավանականությամբ, դատարան կներկայացվի վաղը: