Քաղաքացին սպառնացել է ցած նետվել Դավթաշենի կամրջից
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մի քաղաքացի անցել էր Դավթաշենի կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում էր ցած նետվելով ինքնասպան լինել:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի ծառայողներին հաջողվեց կանխել այդ տղամարդու ինքնասպանության փորձը, ով տեղափոխվեց ոստիկանության Մաշտոցի բաժին:
Ոստիկանությունը պարզում է այդ տղամարդու ինքնությունն ու դրդապատճառը: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: