«Նուբարաշեն» ՔԿՀ-ի վնասված կոյուղագծերն ամբողջությամբ փոխարինվել են նորերով․ Զեյնալյան
Էրեբունի վարչական շրջանի բնակիչների ու «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց համար իրավիճակ է փոխվել. նրանք այլեւս չեն դժգոհի քրեակատարողականի տարածքի կոյուղագծերի հետեւանքով առաջացած գարշահոտությունից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը եւ կից ներկայացրել տեսանյութ:
«Խնդիրը լուծված է. «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարածքում վնասված կոյուղագծերն ամբողջությամբ փոխարինվել են նորերով, կառուցվել է նաեւ ջրահեռացման նոր համակարգ:
Հիշեցնեմ, որ 2018թ փետրվարին միջադեպ գրանցվեց Երեւանի ավագանու նիստում, ավագանու անդամները ավագանու նիստին կոյուղաջրերով լի տարաներ էին բերել՝ փորձելով քաղաքային իշխանությունների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա»,-նշել է Զեյնալյանը: