Շմոլ գազից թունավորում Գյումրում
Գյումրիի Մսի կոմբինատ թաղամասի 281/1 տանը շմոլ գազի արատահոսքից տուժել է բնակչուհին:
64-ամյա Գոհար Մարտիրոսյանի ինքնազգացողությունն առավոտյան վատացել և դիմել է շտապ բուժօգնություն: Կինը շմոլ գազի թունավորում ախտորոշմամբ տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտոն:
Տուժածի վիճակը գնահատվում է կայուն. այս մասին հայտնել է բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը՝ նշելով, որ վերջինս ստանում է ամբուլատոր բուժում և շուտով դուրս է գրվելու: